Արտաքին 4 տարի առաջ - 22:14 02-04-2022

Պարզապես մեզ հրթիռներ տվեք. Զելենսկիի՝ Fox News-ին տված հարցազրույցի առանցքային կետերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան պահպանողական Fox News հեռուստաալիքին։ Ահա հիմնական մեջբերումները:

• Մենք մեր տարածքը չենք վաճառում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը չի քննարկվում (տարածքներ զիջելու գնով Ռուսաստանի հետ զինադադարի հասնելու մասին հարցին ի պատասխան)։

• Ճշմարտության հաղթանակը Ուկրաինայի և ուկրաինացիների հաղթանակն է: Հարցն այն է, թե երբ այն կավարտվի: Դա խոր հարց է: Դա ցավալի հարց է: Բացի հաղթանակից՝ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի որևէ արդյունք:

• Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել: Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք այն շատ ավելի ուժեղ կդարձնենք: Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում մեզ ավելի ուժեղ դարձնել ՆԱՏՕ-ի հաշվին, մենք հավելում ենք, մենք լոկոմոտիվ ենք, կարծում եմ՝ մենք եվրոպական մայրցամաքի կարևոր բաղադրիչներից մեկն ենք։

• Պարզապես մեզ հրթիռներ տվեք, մեզ ինքնաթիռներ տվեք, դուք չեք կարող տալ F-18 կամ F-19 կործանիչներ կամ այլ բան, մեզ հին սովետական ​​ինքնաթիռներ տվեք, ահա և վերջ:

• Ինչքան շատ ես տալիս, այնքան նրանց ախորժակը մեծանում է (ի պատասխան այն հարցին, թե ինչի է ուզում հասնել Վլադիմիր Պուտինն այս պատերազմով)։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով