Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 16-09-2025

Ցավ եմ ապրում, որ Աննա Հակոբյանի նման անկիրթը փորձում է կրթել․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը գրառում է կատարել ֆեյսբուքում, որտեղ անդրադարձել է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, խոստովանելով, որ եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ինքը երբեք ժամանակ չէր տրամադրի իրեն, չէր լրացնի այն բացը, որը միշտ զգացել է։

«Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարևոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բոլոր-բոլորին խնդրում եմ ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը և ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ։ Դրա համար մեկ բան է անհրաժեշտ՝ ագրեսիվ քարոզել կրթվելը, և որ ամենակարևորն է՝ դա անել սեփական օրինակով»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդների հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք աջակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը»։

Հարցվածերի մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Աննա Հակոբյանը նախ ինքը պետք է կրթվի։

«Ոչ մի անգամ, ես իրան ընդհանրապես մարդ չեմ համարում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկ։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանը թող ինքը նախ կրթվի։ «Աննա Հակոբյանն առաջին հերթին թող ինքը կրթվի, ուրիշ բաներ թող անի։ Գիրքը թևի տակ ըստեղ-ընդեղ ինչն ա կրթում, մեր երիտասարդությունը շատ լավ կրթված եղել են, կան ու կլինեն։ Լավ ա ինքն էկավ, որ մեզ կրթի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ցավալի է, որ ժամանակին վստահել են Նիկոլ Փաշինյանին ու կնոջը։ «Որ կրթության մասին ա խոսքը, որ ինքը չունի։ Շատ ծանր ցավ եմ ապրում, որ անկիրթ մարդը փորձում է կրթի էն մարդկանց, ովքեր կրթություն են ստացել։ Ցավում եմ, որ ազգը իրեն վստահեց ու վստահեց իր ամուսնուն։ Ի՞նչն է ուզում կրթի, ուզում է կրթի այն պատմությունը, որը հերքեցին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան