Ներքին 4 տարի առաջ - 13:36 02-05-2022

Մենք ցավ ենք ապրում, որ Շուշիում միզել են Վազգեն Սարգսյանի արձանի վրա, երբ որ այդ ցավը չապրեց անգամ նրա եղբայրը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին և նշել․

«Սա ոստիկանապետություն էլ չէ, սա մենթապետություն է, բացառիկ և բացարձակ մենթապետություն, որը ապրում է իր հոգեվարքը: Նիկոլ Փաշինյանն կարծում է, թե փողոցներ փակելը, անհնազանդության ակցիաներ անելն ինքն իր խունտայի արգանդում է ծննդաբերել և այն միայն իր սեփականությունն է: Նիկո՛լ, դեռևս Մարտին Լյութեր Քինգը օգտագործում էր հեղափոխական գործիքներ: Այնպես, որ երբ քո լակոտները, լակոտակրատիայի ներկայացուցիչները իրենց էջերում գրում են, թե ընդդիմությունը ընդօրինակում է ձեր քայլերը, կարող ես քո լակոտակրատիայի մեջ պեղել գոնե երկու տառաճանաչ, որոնք կասեն, որ այն, ինչ արել ես դու, ինչը որ շատ ավելի գրագետ, կազմակերպված, ոչ թե հանուն Արցախը հանձնելու, ոչ թե հանումն թուրքի և Էրդողանի, այստեղ այսօր անում է ժողովուրդը, արել է նաև Նելսոն Մանդելան և Մարտին Մյութերը։ Բռնությունը ծնելու է բռնություն, բռնությունը ծնելու է հակազդեցություն, քեզ չի հաջողվելու հասարակությանը դրդելու բիրտ կոպիտ քայլերի: Մենք այստեղ ձեր մենթապետությանը բռնությամբ պատասխանելու համար չենք հավաքվել»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով