Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 21-03-2026

Ըստ էության. Ցավ եմ ապրում, որ «նախկիններն» անգամ մարդկանց ահաբեկելու համար պիտանի չեն

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանին։

Նրա հետ խոսել ենք «Քաղացու որոշում» կուսակցությունից հեռանալու պատճառների, «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը միանալու, 100-օրյա իշխանություն ձևավորելու, փոփոխություններ կատարելուց հետո ինքնակամ իշխանությունից հրաժարվելու, կայուն մեծամասնությունը վերացնելու առաջարկի, կառավարման ճգնաժամի ստեղծման, արտահերթ ընտրությունների շարունակական շրջափուլի մեջ լինելու ռիսկի, ընտրություններում արտաքին դերակատարների Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցության, Իրանում շարունակվող պատերազմի, դրա ֆոնին իշխանության հանգստության, կարկանդակ և եգիպտացորեն ուտելու, պատերազմի մեզ չսպառնալու իշխանության հայտարարության, արտաքին դերակատարների առաջ գործող իշխանության պարտավորությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ըստ Նահապետյանի` Նիկոլ Փաշինյանը գրավ է դնում կամ վաճառում է Հայաստանի հեռանկարային շահերն ու նորմալ, անկախ պետություն լինելու հեռանկարային հնարավորությունները: «Ով չի ալարում խառնվում է ՀՀ ներքին գործերին։ Օվկիանիայում 2 պետության ղեկավար կարող են խմած գռազ գան ու միջամտեն ՀՀ ներքին գործերին»,- ասաց նա։

Անդրադառնալով «նախկինների» վերադարձով հանրությանն ահաբեկելու Նիկոլ Փաշինյանի սիրելի զբաղմունքին, Նահապետյանը նկատեց. «Այդ մարդը պարբերաբար մեզ, մեր արժանապատվությանը, մեր ինքնությանը տենց քուանշա հայտարարում։ Ցավ եմ ապրում, որ արդեն նույնիսկ դրա համար պիտանի չի ավանդական ընդդիմությունը:
Նիկոլ Փաշինյանենք արդեն ալարում են «ծեծեն» ավանդական ընդդիմությանը»։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան