Արտաքին 1 տարի առաջ - 22:26 16-09-2025

Թուրքիան 100 հազար միավոր զինամթերք կմատակարարի Լեհաստան

Լոնդոնում անցկացված «DSEI 2025» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Թուրքիայի «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերություն» «MKE» ընկերությունը պայմանագիր է կնքել Լեհաստանի հետ՝ վերջինիս օդուժի FA-50GF թեթև կործանիչների համար 100 հազար միավոր 20×102 մմ տրամաչափի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։

Ըստ պայմանավորվածության՝ մատակարարումները պետք է ավարտվեն 2026 թվականին։
Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Լեհաստանի Պետական ակտիվների նախարար Կոնրադ Գոլոտան և թուրքական «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը։

Լեհական պատվիրակությունը ցուցահանդեսի ընթացքում այցելել է նաև թուրքական ընկերության տաղավար՝ քննարկելու ընթացիկ ու հնարավոր համագործակցության նոր ծրագրեր։

«DSEI 2025»-ում թուրքական «MKE» ընկերությունը ներկայացրել է շուրջ 60 արտադրանք։ Ընկերությունը միաժամանակ մի շարք պայմանագրեր է կնքել այլ երկրների հետ՝ ընդլայնելով արտահանման ուղղությունները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»