Արտաքին 4 տարի առաջ - 14:37 07-10-2022

Թուրքիան Վրաստան կմատակարարի ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահամեքենաներ

Թուրքիան Վրաստան կմատակարարի ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահամեքենաներ։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես տեղեկացրել է «Грузия-онлайн»-ը, Վրաստանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր գործող ASFAT ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա Վրաստան կմատակարարվեն բարձր անցանելիության նոր զրահամեքենաներ։

«Վրաստանի Զինված ուժերի զինումը նշված զրահամեքենաներով զգալի ավանդ կներդնի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման եւ Թուրքիայի ու Վրաստանի միջեւ համագործակցության խորացման գործում»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում։

Թե ինչ մոդելի եւ ինչ քանակությամբ զրահամեքենաների մասին է խոսքը՝ չի նշվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում