Ներքին 11 ամիս առաջ - 13:50 16-09-2025

«Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող ճանապարհը 95 տոկոսով պատրաստ է. APA

Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

««Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի շինարարությունն իրականացված է 95 տոկոսով: Նախագծով 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է»,-նշում է գործակալությունը։