Արտաքին 3 տարի առաջ - 11:00 10-10-2023

Եթե ՀՀ-ն կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման խոստումը, Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն, որն ուղղված կլինի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է նախօրեին իր գլխավորած նախագահական կաբինետի նիստից հետո ուղղված իր ուղերձում։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան «պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումները»։

Թուրքիայի ղեկավարը միևնույն ժամանակ հորդորել է Իրանին մասնակցել «այդ պատմական նախագծին»։ Էրդողանի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ճանապարհ կբացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ եթե Հայաստանը հրաժարվի այդ նախագծից, ապա այն կարող է անցնել Իրանի տարածքով։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի