Մամուլ 1 տարի առաջ - 07:10 16-09-2025

Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից: Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլեւ այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն: Հիշեցնենք, որ մինչեւ անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։ Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլեւ էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ համարձակվել էր ՀԾԿՔ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է ՀԷՑ-ի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել: Նիկոլ Փա շինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի՝ կա՛մ պետք է գնա կա՛մ ես կհեռացնեմ»: Արդյունքում նա Դրմեյանին եւ եւս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով