Ներքին 1 տարի առաջ - 00:08 13-09-2025

Վարդան Ղուկասյանը պայքարում է ոչ միայն իր, այլև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար. ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել.

Հարգելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ։ Նախկինում ևս տեղեկացրել ենք, որ դատավարությունն ավարտվել է։ Սեպտեմբերի 12 ին։ Փաստաբանական խմբից և դատախազից դատարանը պահանջել է ներկայացնել եզրափակիչ խոսքի կամ դիրքորոշման գրավոր տարբերակը,որից հետո կհայտարարվի դատական ակտի հրապարակման օրը։ Սեպտեմբերի 12 ին հրապարակում չի լինելու,ինչը թյուրիմացաբար բարձրաձայնում են ոմանք։ Գիտակցելով հանդերձ ձեր մեկ օր շուտ Վարդան Ղուկասյանին տեսնելու, ձայնը լսելու ցանկությունը' անհրաժեշտ է սպասել, մինչև դատարանը կհայտարարի վերջնական դատական ակտի հրապարակման օրը, ինչի մասին անմիջապես ձեզ կիրազեկվի։

Ինչպես իր վերջին հայտարարության ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար ու դրան հասնելու համար ոչ մի խոչընդոտ ի զորու չէ հաղթելու մեր առաջնորդին։

Պարոն Ղուկասյանի կամքն անսասան է, իսկ հաղթանակը սարերի ետևում չէ։

ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով