Ներքին 1 տարի առաջ - 14:09 16-04-2025

Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել․

«Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու Հայաստան։
Մենք արդեն հայտարարել էինք մեր հաղթանակի մասին։ Շնորհավորել էինք բոլորին։ Բայց դեռ լռում էինք՝ չհայտարարելով պատճառը։ Շատերն անհամբեր էին, շատերն ուզում էին իմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Մենք սպասում էինք մեկ մարդու խոսքին։ Եվ ահա այսօր հենց Վարդան Ղուկասյանը ինքն հաստատեց՝ նա չի արտահանձնվելու Հայաստան։

Սա մեր պայքարի մեծ հաղթանակներից մեկն է։ Սա արդարության հաղթանակն է՝ սկզբունքայնության, լռության և հավատքի միջոցով կերտված։ Մենք երբեք չենք շտապել։ Մենք չենք խոսել մինչ այդ պահը, երբ ամեն ինչ պետք է լսվեր հենց նրանից՝ ով եղել է այս պայքարի կենտրոնում։ Նրա լռությունը մեզ համար խոսք էր, իսկ այսօր այդ լռությունը վերածվեց հստակության։

Ցանկացած ճշմարիտ շարժում ունի իր ներքին ռիթմը։ Եվ մենք երբեք չենք շեղվել այդ ռիթմից։ Մեզ համար միշտ կարևորը եղել է ոչ թե առաջինը խոսել, այլ ճիշտ պահին ասել ճիշտ բանը։

Այսօր կարող ենք ամբողջ սրտով կրկնել՝ այո՛, սա հաղթանակ է։ Բայց սա նաև հիշեցում է՝ պայքարը շարունակվում է։ Դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և մենք սպասում ենք լիարժեք ազատության։

Մենք շնորհավորել ենք հաղթանակը։
Այսօր հայտարարում ենք՝ ինչի համար։
Վաղը՝ միասին կասենք վերջնական խոսքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»