Ներքին 1 տարի առաջ - 12:45 12-09-2025

«Սևան» ազգային պարկ»-ին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով հողամասը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով Դատախազությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և արտադրական կոոպերատիվի միջև 2009 թվականի մարտի 11-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:

Վճռի և գրանցման վկայականի օրինակները տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վճռից և գրանցումից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում