Ներքին 11 ամիս առաջ - 17:10 31-10-2025

Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող 0.9 հա մակերեսով հողամասը

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ին կայացվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ: Վճռով անվավեր է ճանաչվել 2016 թվականի օգոստոսի 22-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի թիվ 57-Ա որոշումը, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի օգոստոսի 24-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2016 թվականի օգոստոսի 29-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»