Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:12 11-09-2025

Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չկայանալիք բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վերջին անհեթեթ և հակահայկական հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել։ Դրանք կազմում են հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմի մասը։

Կրկին հիշեցնում եմ ս.թ. օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։

Երեկ Ն. Փաշինյանի՝ Հայոց վեհափառի և եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելու հերթական սպառնալիքները և այսօր Ալեն Սիմոնյանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության, առևտրային և ընկերական կապերի իբր «անխուսափելի» առաջիկա հաստատումը մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ կետերն են։

Կարիք չկա շատ հուզվել ՀՀ ԱԺ կոլաբորացիոնիստ խոսնակի անհեթեթություններով, նրա կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած և հենց այժմ էլ իրականացվող ցեղասպանական գործողությունների նկատելու չտալով կամ հայկական և ադրբեջանական կողմերի «մեղավորությունը» հավասարեցնելով։ Թշնամու հետ համագործակցությունը հենց այդպես է լինում։

Ոչ հայկական իշխանությունը և օտարին ծառայությունը հենց այդպիսին է լինում։ Հայկական ինքնության կորուստը, ազգային արժեքներից ու սեփական հայրենիքից հրաժարումը հենց նման տեսք է ունենում։ Պետք չէ նաև երկար-բարակ քննարկել, թե ինչու է անհնար այն, ինչի մասին բարբաջում է նշված «գործիչը»։

Փոխարենը պետք է հասկանալ, որ այդ զառանցանքներն ասվում են, որպեսզի ցնցեն հայերին, հատկապես նրանց գիտակից ու հայրենասեր հատվածին։ Խունտային հանձնարարված է ճնշել-համոզել-վարժեցնել հայ ժողովրդին այն մտքին, որ հայոց պարտությունը վերջնական և անշրջելի է, իսկ ադրբեջանցիների հաղթանակը՝ պատմականորեն և իրավականորեն արդարացված։

Ստուգեք. ոչ ուշ քան 10 օրից փաշինյանական խունտայի ներկայացուցիչներից լսելու ենք հակահայկական նոր հայտարարություններ, որոնց նպատակը դարձյալ լինելու է՝ ջարդել հայերին հոգեբանորեն, որպեսզի Հայաստանի ծրագրված քաղաքական ու ռազմական ջարդը հնարավորին չափ դյուրին և «սահուն» լինի։ Հետևաբար, նրանք իրենց ելույթներում, ինչպես երեկ և այսօր, արհամարհելու են հայոց բնական իրավունքները, ոտնահարելու են հայերի ազգային արժանապատվությունը, վիրավորելու են պարզ բանականությունը, որդեգրելու են թուրք-ադրբեջանական խոսույթներ։

Իսկ ես կարող եմ ասել ՀՀ ԱԺ ուծացած ու չհայ խոսնակին, որ անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չկայանալիք բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը։

ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ, ԻՆՔԸ ՆՎԱՍՏԱՑԱԾ Է ԱՎԱՐՏԵԼՈՒ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում