Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 11-09-2025

Ազգն ու ժողովուրդը տարբեր բաներ են, չեն հատվում․ հարցում

ՔՊ-ն հրապարակել է իր նոր ծրագրի նախագիծը, որում շեշտվում է, որ ազգը պետություն ունենալով դառնում է ժողովուրդ։

«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ։ Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են: Բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին: ՀՀ սահմանադրական ավանդույթով՝ հենց ժողովուրդն է սահմանադիր իշխանության աղբյուրը։ Ազգը, ըստ այսմ, էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն, ասել է թե՝ ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը և իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ մասն է»,- գրված է ծրագրի նախագծում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ ազգը պետություն ունենալով դառնում է ժողովուրդ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ազգն ու ժողովուրդը չեն հատվում, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ, ես եկեղեցական հավատքի մարդ եմ, թող չկպնեն եկեղեցուն, եկեղեցին ամեն ինչ կմիաձուլի իրար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են։ «Չէ, ինչ կապ ունի։ Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունեցող հասկացողություններ են։ Հիմա մենք մտնում ենք տերմինների հիմնական բացատրությունների մեջ, ժողովուրդ հասկացողությունն ունի իր իմաստը, ազգը ունի իր իմաստը, պետությունը ունի իր իմաստը։ Մեկը մյուսի հետ կապել լոգիկային չենթարկվող բան ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դրանք չեն հատվում։ «Ազգն ու ժողովուրդը տարբեր մակարդակի բաներ են,դրանք չեն հատվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը