Արտաքին 1 տարի առաջ - 16:11 11-09-2025

Լատվիան փակում է օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լատվիայի իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել օդային տարածքը երկրի արևելքում Ռուսաստանի և Բելառուսի հետ 50 կմ ձգվող օդային սահմանին։ Այս մասին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը՝ տեղեկացնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ի ժամը 18։00-ից առնվազն մինչև սեպտեմբերի 18-ը։ Կա հավանականություն, որ ժամկետը կարող է հետաձգվել։ Հաղորդում է LSM լրատվականը,

Սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սպրուդսը նշել է, որ Լեհաստանում կատարվածը, որի ժամանակ ռուսական դրոնները բելառուսական տարածքով անցել էին լեհական տարածք, ՆԱՏՕ-ի օդային տարածքի կոպիտ խախտում է և Լատվիան պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։

Նախարարը հաստատել է, որ այս պահի դրությամբ չկա ուղիղ սպառնալիք Լատվիայի նկատմամբ, սակայն կանխարգելող միջոցառումները անհրաժեշտություն են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»