Արտաքին 1 տարի առաջ - 10:40 10-09-2025

Լեհաստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված երկրի օդային տարածքը խախտելու դեպքի հետ․ այս մասին X-ի հարթակում հայտնել է Կառավարության խոսնակ Ադամ Շլապկան։

«Վարչապետ Դոնալդ Տուսկը հանդիպում է անցկացնում պետական ​​անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ։ Վարչապետը հրավիրել է Նախարարների խորհրդի արտակարգ նիստ», - գրել է Շլապկան։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է գիշերը։

Լեհական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը, հայտնել են, որ լեհական չորս օդանավակայաններ, այդ թվում՝ Վարշավան, փակվել են գիշերը մինչև չորեքշաբթի՝ «ազգային անվտանգության ապահովման հետ կապված չնախատեսված ռազմական գործողությունների» պատճառով։

Լեհական զինվորականները, իրենց հերթին, պնդում են, որ խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են իրենց օդային տարածքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան