Արտաքին 5 տարի առաջ - 23:10 23-05-2021

Լեհաստանի վարչապետը կոչ է արել Բելոռուսի դեմ պատժամիջոցներ կիրառել Պրոտասևիչին ձերբակալելու համար

Համաձայն ՏԱՍՍ-ի՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հանդես է եկել առաջարկությամբ՝ ԵՄ վաղը կայանալիք գագաթնաժողովի օրակարգում Բելոռուսի դեմ պատժամիջոցներ իրականացնելու կետ ավելացնել: Նա նշել է, որ պատժամիջոցները պետք է վերաբերեն օդային երթևեկության հարցին և բելոռուսական ավիաընկերությունների կողմից թռիչքների արգելքին:

Նա հայտնել է, որ Վարշավան Մինսկից պահանջում է անհապաղ ազատ արձակել Մինսկում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևոր Ռոման Պրոտասևիչին, ինչպես նաև՝ ապօրինաբար կալանավորված Անժելիկա Բորիսին, Անջեյ Պոչոբուտին, և լեհական ու բելոռուսական մյուս ակտիվիստներին:

Լեհաստանի արտգործործնախարարը Զբիգնեւ Ռաուն նույնպես է կոչ է արել աազատ արձակել «Nesta» Տելեգրամ-ալիքի հիմնադիր, լրագրող Ռոման Պրոտասևիչին:

Ավելի վաղ հաղորդված տեղեկությունների համաձայն՝ Բելոռուսի քննչական կոմիտեն փաստաթղթեր է ներկայացրել Լեհաստանին Ռոման Պրոտասևիչին արտահանձնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող