Արտաքին 5 տարի առաջ - 16:08 07-09-2021

Եվրահանձնաժողովը ԵՄ դատարանին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Լեհաստանի դեմ

Եվրահանձնաժողովը դիմել է Եվրամիության դատարան՝ Լեհաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով, հայտարարել է Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը: Նա հստակեցրել է, որ այս որոշումը Վարշավայի՝ ժամանակավոր միջոցները չկատարելու և դատարանի հուլիսի 15 -ի որոշումը ոչ լիարժեք կատարելու արձագանքն էր:

Հուլիսին ԵՄ դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի՝ Լեհաստանի Գերագույն դատարանի կարգապահական պալատը պետք է անհապաղ դադարեցներ աշխատանքը որպես մարմին, որը սպառնում է դատավորների անաչառությանը: Դատավորների մասնագիտական ​​գործունեության վերաբերյալ որոշում կայացնելու կարգապահական պալատի իրավունքը համարվել է Եվրոպական միության մասին պայմանագրի դրույթներին հակասող:

Վարշավայի Սահմանադրական դատարանը որոշումը համարել է ոչ պարտադիր, սակայն Եվրահանձնաժողովը կարծում է, որ Լեհաստանը պետք է այն կատարի ամբողջապես:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող