Արտաքին 4 տարի առաջ - 18:23 22-12-2021

Եվրահանձնաժողովը գործ է բացել ընդդեմ Լեհաստանի՝ ՍԴ որոշումների պատճառով

Եվրահանձնաժողովը Լեհաստանի նկատմամբ խախտման ընթացակարգ է սկսել Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումների պատճառով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:

Խոսքը Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 14-ի և հոկտեմբերի 7-ի որոշումների մասին է, որոնցում դատարանը ԵՄ պայմանագրերի դրույթները համարել է անհամատեղելի Լեհաստանի Սահմանադրության հետ՝ կասկածի տակ դնելով ԵՄ իրավունքի գերակայությունը։

Լեհաստանն այժմ ունի երկու ամիս՝ պատասխանելու Եվրահանձնաժողովի նամակ-ուղերձին։

«Եվրահանձնաժողովը կարծում է, որ Սահմանադրական տրիբունալի այս որոշումները խախտում են ԵՄ ինքնավարության, գերակայության, արդյունավետության և իրավունքի միատեսակ կիրառման ընդհանուր սկզբունքները և ԵՄ դատարանի որոշումների պարտադիր բնույթը»,- հայտարարել է ԵՀ-ն:

«Եվրահանձնաժողովի կարծիքով, Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը իր երկու վերջին որոշումներով խախտել է Եվրամիության մասին պայմանագրի 19-րդ հոդվածի 1-ին կետը: Այդ որոշումների արդյունքում լեհական դատարանի առջև կանգնած մարդիկ չունեն ամբողջական երաշխիքներ, որոնք նկարագրված են այս հոդվածում»,- ասել է եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող