Մշակույթ 1 տարի առաջ - 14:00 08-09-2025

Վերականգնվում է Գառնիի պատմամշակութային հնավայր-թանգարանի բաղնիքի խճանկարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային հնավայր-թանգարան՝ ծանոթանալու բաղնիքի խճանկարի վերականգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆլորենցիայի «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի մասնագետները սեպտեմբերի 1-ից զբաղվում են խճանկարի առավել վտանգված հատվածների վերականգնմամբ։ Տեղում ներկայացվել է իրականացված աշխատանքը․ մաքրվել է խճանկարի մի մասը, որոշ հատվածներ ամրակայվել են, իրականացվել են նաև պահպանական այլ միջոցներ։

Իտալացի մասնագետները նմուշառումներ են կատարել նաև նախորդ՝ մոտ 30 տարի առաջ իրականացված վերականգնման նյութերից՝ պարզելու համար այդ հատվածներում կապակցող նյութերի ճիշտ ընտրությունը։

Մասնակի նորոգումից հետո խճանկարը կկոնսերվացվի, իսկ աշխատանքները կշարունակվեն հոկտեմբեր ամսին՝ որոշակի ուսումնասիրություններից հետո։

Աշխատանքներին մասնակցում են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետները, որոնք նոր փորձ են ձեռք բերում խճանկարի հետագա ընթացիկ ճիշտ պահպանությունն իրականացնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»