Ներքին 4 տարի առաջ - 09:54 08-07-2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր` Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կլերֆոնտենից ժամանած ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշանի և Ֆրանսուա Ֆիշեի ուղեկցությամբ, ովքեր դեսպանին են ներկայացրել հնավայրում հայ և ֆրանսիացի ուսանողների օգնությամբ կատարված հնագիտական պեղումները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

2008 թվականից ի վեր՝ Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպան Լույոն նշել է. «Շատ հետաքրքիր համագործակցություն է հնավայրի պահպանման և ընկալման համար, որը մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի պատմության համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»