Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:18 07-09-2025

Թատրոնը սկսում է կախիչից, ֆուտբոլը՝ մարզադաշտից. Հանրապետական մարզադաշտը հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչպես թատրոնը սկսում է կախիչից, այդպես էլ ֆուտբոլը սկսում է մարզադաշտից:

Հանրապետական մարզադաշտը, որպես այդպիսին, հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած: Այդ մարզադաշտը Երեւանի պատմության մի մաս է՝ անխոս, բայց ներկան ունի իր հրամայականները եւ ամոթ է ֆուտբոլասերին ծառայություն մատուցել այդպիսի մարզադաշտով:

Եվ դա միայն այսօրվա ամոթը չէ, դա նաեւ մինչեւ 2018-ը եղած համակարգի ամոթն է: Որովհետեւ Հայաստանը պատշաճ մարզադաշտ պետք է ունենար մինչեւ այդ: Անկախության քառորդ դարը բավարար էր, որ Հայաստանում կառուցվեր պատշաճ միջազգային ստանդարտի գոնե 25-30 հազարանոց մի մարզադաշտ, կամ պատշաճ վերակառուցման ենթարկվեին Հրազդանը կամ Հանրապետականը:

Ստադիոն մուտք գործելուց սկսում է անպատշաճությունն ու արհամարանքը ֆուտբոլասերի նկատմամբ, եւ ստադիոնից դուրս գալուց հետո միայն ավարտվում:

Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տրիբունաների երեւեի թե հազիվ մի 60 տոկոսն է, որ հարմար է ֆուտբոլ դիտելու համար, իսկ մնացյալը՝ այնպես, ինչքան եւ ինչպես որ կստացվի:

Եվ հիմա էլ, թերեւս իրավիճակը պետք է չափվի դրանով՝ կառուցվու՞մ է նոր մարզադաշտ, թե՞ ոչ, որքանով է այդ հարցը գործնականում փուլում: Որովհետեւ նկարել Ակադեմիական քաղաքի մի մակետ, ու այնտեղ ինչ-որ տեղ էլ պատկերել «ազգային նոր մարզադաշտը», ներեցեք, բայց դա էլ մի այլ կարգի ծաղր է:

Կառուցո՞ղ եք, անցեք գործի հենց հիմա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում