Ավելին 5 տարի առաջ - 22:44 03-05-2021

Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը հրապարակել են նոր լուսանկար մարզադաշտից

Հոլիվուդյան այս դերասանները վայելում են ամենահումորային զույգի մենաշնորհը: Նրանք ցանկացած իրավիճակ կարողանում են շրջել իրենց օգտին՝ շնորհիվ հաճելի կատակների:

Մի քանի օր առաջ Բլեյքն ու Ռայանը կիսվել են «Նյու Յորք Յենքսի» և «Բրոնքս Բոմբերսի» խաղի ժամանակ մարզադաշտում արված իրենց լուսանկարով:

Լայվլին, նկատի ունենալով երեք երեխա ունենալու փաստը, այն մեկնաբանել է այսպես. «Մայրիկն ու հայրիկը ժամադրության են եկել»: Նա ամուսնու հետ մեկ այլ նկար ևս մեկնաբանել է, ասելով՝ «Սիրում եմ հանդիպումներ ունենալ երկրպագուների հետ»:

Իսկ Ռեյնոլդսը գրել է. «Բլեյքն ինձ բերել է մարզադաշտ: Ես առաջին անգամ եմ Նյու Յորք Յենքսի մրցախաղին գտնվում: Եվ նրանք հաղթում են՝ 10-0 հաշվով, բայց ոչ նրա համար, որպեսզի ակնարկեմ, թե հաջողություն եմ բերում»:

Խաղի վերջում նրանք ստացել են իրենց սիրելի թիմի խաղացողներից Քլինթ Ֆրեյզերի ինքնագիրը՝ բեյսբոլային գլխարկի վրա: «Կանաչ լապտերից» դեպի «Կարմիր որոտ» մակագրությունը ակնարկում էր Ռեյնոլդսի համանուն ֆիլմում 2011 թ. կերտած դերի մասին:

Օրվա վերջում Բլեյքը մեկնաբանել է հանգստյան օրերը տնից դուրս գալու և քաղաքում զբոսնելու հնարավորությունը. «Ես կարողացա դուրս գալ տնից: Ես դա փաստագրել եմ: Դա զվարճալի էր, միգուցե կրկնեմ հաջորդ տարի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում