Ներքին 1 տարի առաջ - 09:13 06-09-2025

Հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից

«Հետքը» գրում է․ «Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլևս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:

Օգոստոսի 8-ի քաղաքական իրադարձությունից հետո կառավարական ինքնաթիռն ամսի 30-ին Երեւանից թռավ Չինաստան՝ տեղափոխելով Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանը: Եվ ահա flightaware.com կայքում կարող ենք տեսնել, որ այն առաջին անգամ անցել է Ադրբեջանի վրայով: Այսինքն՝ ՀՀ թիվ մեկ բորտն այլեւս չի խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, չնայած դրա համար պաշտոնապես որեւէ արգելք նախկինում չի եղել:

Իսկ ահա կոմերցիոն փոխադրումներ կատարող հայկական ավիաընկերությունների վիճակագրությունը ցույց է տալիս հետեւյալը: Օգոստոսի 30-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Կրասնոյարսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով: Օգոստոսի 31-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Նովոսիբիրսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:

«Ֆլայուան Արմենիան» սեպտեմբերի 2-ին եւ 5-ին Երեւանից Եկատերինբուրգ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:

Մինչև օգոստոսի 30-ը ՀՀ պաշտոնյաների բոլոր այն հայտարարությունները, թե իբր հայկական օդանավերն էլ թռչում են Ադրբեջանի վրայով այնպես, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով, եղել են մանիպուլյատիվ, ապակողմնորոշող: Իսկ ահա օգոստոսի 30-ից հետո փաստ է, որ ՀՀ գրանցումով օդանավերը տարանցում են Ադրբեջանի օդը սահմանված անցակետերով, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով Բաքվից դեպի Նախիջևան կամ Թել Ավիվ թռչելիս և վերադառնալիս: Այդուհանդերձ, փաստ է նաև, որ AZAL-ի տարանցիկ թռիչքները շաբաթվա կամ ամսվա կտրվածքով բազմապատիկ շատ են հայկական փոխադրողների տարանցիկ թռիչքների ընդհանուր քանակից»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում