Ներքին 1 տարի առաջ - 20:24 04-09-2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ճապոնիայում բացված առաջին Թումո կենտրոն


ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում այս տարվա հուլիսին բացված Թումո կենտրոն։

Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթական մոդելի հասանելիության ընդլայնմանը և հայաստանյան հաջող փորձի տարածմանը։ Ճապոնիայի նորաբաց Թումոն գործում է տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնում (G Messe Gunma)՝ Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ:

Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես՝ նշվել է, որ նախատեսվում է նոր Թումո տուփեր և կենտրոններ գործարկել Ճապոնիայի Մաեբասի և Կուսացու քաղաքներում` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելով ավելի մեծ թվով պատանիների համար:

Շարունակելով ընդլայնել միջազգային աշխարհագրությունը՝ այս տարվա ընթացքում կգործարկվի Թումոյի ցանցի ևս 9 կենտրոն՝ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում և Պորտուգալիայում: Այժմ գործում են 11 միջազգային Թումո կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ալբանիայում և այլուր:

Թումո Գունմայի բացումը տեղի է ունեցել «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի օրերին: Կենտրոնն այս պահին ընդունում է տարեկան շուրջ 3000 ուսանողի. ամբողջական գործարկումից հետո այն կկարողանա սպասարկել տարեկան շուրջ 9400 սովորողի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան