Ներքին 2 տարի առաջ - 17:42 23-11-2023

Իրաքի նախագահը Գյումրիում է, այցելել է «Թումո» կենտրոն, ծանոթացել պայմաններին և զրուցել սաների հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և պաշտոնատար այլ անձանց հետ երկու երկրների նախագահներն այցելել են Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և մարզիչների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց։

Իրաքի Հանրապետության նախագահին են ներկայացրել, որ Շիրակի մարզում Թումոն գործում է 2015 թվականից, 2021-ից տեղափոխվել է JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված նախկին ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք:

Այնուհետև Գյումրու «Սև բերդ» ամրոցում հյուրերը մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագիրը կրող քննարկմանը, որը միտված է եղել միավորելու երկու բարեկամ երկրների նորարարական ներուժը, խոսելու Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։

Ներկաները Հայստանի և Իրաքի նախագահներին հարցեր են հղել երկկողմ հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան