Ներքին 1 տարի առաջ - 18:25 02-09-2025

ՀՀ կադաստրի կոմիտեն կթվայնացնի անշարժ գույքի վերաբերյալ ԽՍՀՄ փաստաթղթերը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կթվայնացնի անշարժ գույքի հին` ԽՍՀՄ տարիների թղթային փաստաթղթերը։

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ներկայացնելով «Գույքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նա հիշեցրեց, որ կադաստրի բոլոր նոր փաստաթղթերն այժմ տրվում են էլեկտրոնային ձևաչափով։ Բացի այդ, քաղաքացիները ստանում են նաև իրենց QR կոդը, որով դրանք պահվում են կադաստրի տվյալների բազայում։

Օրինակ` գործարքների ձևակերպման ժամանակ նոտարներին բավարար է միայն մուտքագրել այս կոդը՝ փաստաթղթին հասանելիություն ստանալու համար։

Այժմ կոմիտեն այդ պրակտիկան կտարածի նաև նախորդ տարիներին, այդ թվում՝ խորհրդային տարիներին տրված թղթային փաստաթղթերի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»