Ներքին 2 տարի առաջ - 19:23 20-12-2023

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրանք վերաբերում են գույքի հայտարարագրմանը և վարձակալության եկամտային հարկի վճարմանը։

1․ Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն
Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:

2․ Ինչպե՞ս հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:

3․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե չեք կարող այցելել սպասարկման սրահ
Եթե չեք կարող անձամբ ներկայանալ սպասարկման սրահ, ապա կարող եք Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով առաջին քայլով ուղարկել լրացված և ստորագրված դիմում ՀՎՀՀ ստանալու համար (Ձև 1) և կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն հարթակի միջոցով հայտարարությունը կարող եք ներկայացնել ՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3):

4․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե Հայաստանում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության և բնակվում եք արտերկրում
Եթե գտնվում եք արտերկրում և չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմումը (Ձև 4) և կցել անձը հաստատող փաստաթուղթ: Ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո հայտարարությունը կարող եք ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3):

5․Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը
2023 թվականի համար վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը վճարելու նպատակով հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում