Ներքին 4 օր առաջ - 11:13 13-10-2026

ՊԵԿ-ը քրեական վարույթի հիմք դարձած դեպք է բացահայտել անշարժ գույքի ծառայությունների ոլորտում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում հարկման օբյեկտը չհայտարարագրելու և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում իրական տվյալները խեղաթյուրելու դեպք։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 232 հասցեում, անշարժ գույքի գործակալի ծառայություններ իրականացնող ընկերությունը, հարկեր չվճարելու նպատակով, ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում ներառում է խեղաթյուրված տվյալներ՝ այս կերպ թաքցնելով աշխատողների վարձատրության իրական չափերը։

Մասնավորապես, ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները ընդհանուր նշել է շուրջ 54 մլն 272 հազար դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում իրականում այն կազմել է մոտ 538 միլիոն ՀՀ դրամ։

Միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի