Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 01-09-2025

Նիկոլն ու Աննան Ալիևի և Էրդողանի հետ ազգակից են, դրա համար երջանկանում են նրանց տեսնելիս․ հարցում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ոտքի վրա զրուցել են Էրդողանի և Ալիևի և վերջիններիս կանանց հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ գտնվում է Չինաստանում՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հատկանշական է, որ այս և մնացած բոլոր հանդիպումներում Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ծիծաղում են և կարծես թե շատ երջանիկ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելիս։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Ալիևին ու Էրդողանին տեսնելիս երջանկանում»։

«Քուր ու ախպեր են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պետք է ամաչեն հայ ժողովրդից։ «Որովհետև մի ցեղակից են,մի արյունակից են, իրանք պիտի հայ ժողովրդից ամաչեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենք ուրախանում են հիմարությունների վրա։ «Էդ մարդն էլ դրա վրա ա խփնվել։ Էդ մարդիկ ուրախանում են, որ իրանց հիմարությունները ցույց տան, դրանք դրա վրա են ուրախանում»:

«Ընդհանրապես այդ զույգի մասին կարծիք չունեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով