Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:45 10-12-2024

Նիկոլն ու Աննան Հայաստանը վարի են տալիս․ հարցում՝ մարդու իրավունքների մասին

1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ, այսօր՝ արդեն ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում են որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Բազմաթիվ իրավապաշտպաններ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ պարբերաբար ահազանգում են ՀՀ-ում մարդու իրավունքերի խախտումների, ժողովրդավարության հետընթացի մասին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց՝ մարդու իրավունքներն այսօր պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ։

Հարցվածներից շատերի կարծիքով՝ պաշտպանված չեն։ Սակայն մի քանի քաղաքացիներ հակառակը պնդեցին։

«Ոչ, պաշտպանված չէ։ Տրանսպորտը թանկացնում են։ Ժողովրդի գլխին չի կարելի այդպես։ Մեր ժողովուրդը մեղք է, պետք է մի քիչ սիրել ժողովրդին»,-ասաց անցորդներից մեկը։

«Ոչ, շատ վատ իրավիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ուզում եմ, որ Նիկոլն իր ամբողջ թիմով դուրս գա։ Ժողովրդի 90%-ը իրեն ատում է։ Իր կինը ցանցում իրեն անընդհատ ցույց է տալիս։ Ձվածեղ ա անում։ Մեր Հայաստանը վարի են տալիս, չի լինի այդպես»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի