Ներքին 1 տարի առաջ - 18:15 29-08-2025

Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը

Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):

Նորաբաց մասնաճյուղը հագեցած է բանկային ժամանակակից լուծումներով, Cash in/Cash out տերմինալներով, ինչպես նաև Ակբա բանկի acbaMax բանկոմատով։ Վերջիններիս միջոցով բացի գումարի կանխիկացումից և մուտքագրումից, հնարավոր է համալրել բանկում գործող ավանդային հաշիվները, մարել Ակբա բանկի, ինչպես նաև այլ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերը, կատարել տարադրամի փոխարկում, համալրել Ակբայում և այլ բանկերում բացված բանկային հաշիվները, կատարել կոմունալ և 100+ այլ վճարումներ՝ խնայելով ժամանակ։

«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը, ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերը, հաճախորդներին առաջարկում են ոչ միայն բանկային ծառայությունների լայն փաթեթ, այլև ժամանակակից և արագ լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում։

Բացման կապակցությամբ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղում, մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, Amex Gold և Amex Blue տեսակի քարտերով «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող «Հոմպլեքս» և IKEA վաճառասրահներում վճարում կատարելու դեպքում տրամադրվելու է կրկնակի MR միավոր, իսկ Amex Cashback քարտով վճարում կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր կակտիվացնեն acba digital հավելվածը, կպատվիրեն և կակտիվացնեն Visa Digital կամ MC Digital First թվային քարտերից որևէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։

Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ապառիկ տեղում» վարկատեսակի համար կգործեն հատուկ պայմաններ:

Մանրամասն՝ բանկի կայքէջում։

«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով առավել սերտ կապ հաճախորդների և գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք)։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»