Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:25 16-05-2025

«Թանգարանային գիշերը»՝ Ակբա բանկի հետ

Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

Նախաձեռնությունն Ակբա բանկի՝ Հայաստանում առաջին անգամ թողարկված Visa Signature Limited Edition քարտի մշակութային շարունակությունն է, որտեղ կիրառված են իննովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սքանավորելով քարտը՝ կրկին հնարավոր է հայտնվել «Հայաստան։ Պաննո» կտավում:

Սարյանական նախագծերի շրջանակում Ակբա բանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործընկերությամբ տեղի ունեցավ նաև Ղազարոս Սարյանի 105-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում սիմֆոնիկ կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

«Այդ կտավը դարձել է մեր ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման գրավականը: Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը։ Մենք շատ շնորհակալ ենք Ակբա բանկին, որը կյանքի կոչեց այս շատ գեղեցիկ ծրագիր»,- նշել է Ղազարոս Սարյանի դուստր, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը։

«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Ակբա բանկի հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի և Ակբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք մեծ արժեք են ստեղծում: Ի դեպ, այս համերգից հետո բոլոր ստեղծագործությունները ձայնագրվելու են և տեղադրվելու հայտնի մեդիա հարթակներում»,- նշել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Մայիսի 17-ին՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, երեկոյան 19։00-ից սկսած, բոլոր ցանկացողները կկարողանան օգտվել VR և AR տեխնոլոգիաներից, որոնք մշակել է ArLoopa ընկերությունը։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում