Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 28-08-2025

Սերժ Սարգսյանին մերժելը կապ չունի Արցախը մերժելու հետ․ հարցում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաև «Մերժիր Արցախը»։ Ըստ նրա՝ սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների, ինչպես նաև Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։ «Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը։ Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։ Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը, սակայն 2018-ին, օգտվելով նաև հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից, իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան, որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։ ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը՝ չընկնել այդ հակահայկական թակարդը։ Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք ՀՀԿ-ականների հետ, որ Սերժ Սարգսյանին մերժելը նշանակում էր մերժել հայկական Արցախը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դրանք միմյանց հետ ոչ մի առնչություն չունեն, որոշներն էլ ասացին, որ Արցախը հայկական է միշտ։ «Ոչ, ինչ կապ ունի Արցախը Սերժ Սարգսյանին մերժելու հետ, ինքը շատ լավ բաներ ա արել»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ թեման իրեն նյարդայնացնում է։ «Չեմ ուզում խոսել այդ թեմայից, որովհետև ամբողջ նյարդային համակարգս խախտվում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սխալ էր Նիկոլ Փաշինյանին ընտրելը։ «Այո համաձայն եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Արցախը մեր հետ էր։ Ազգովի կործանվեցինք Նիկոլին ընտրելով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում