Արտաքին 5 տարի առաջ - 11:35 11-06-2021

Պոզները մեկնաբանել է Առուստամյանին հավատարմագրումը մերժելը

Վլադիմիր Պոզներն անդրադարձել է Եվրոպայի 2020 թ. առաջնության համար լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրումը մերժելուն: Նա մասնավորապես ասել է, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի, ու թեև սպորտը և քաղաքականությունը շատ մոտ են միմյանց, բայց այդ սերտ կապը չի նպաստում սպորտին, հակառակը, դրանք պետք է առանձին լինեն: «Քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ սպորտը՝ սպորտ»,- Պոզների խոսքերը մեջբերել է Sport24-ը:

Հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ Բաքվում անցկացվող մրցաշարի կազմկոմիտեն արգելափակել է լրագրողին հավատարմագրման տրամադրումը: Առուստամյանի խոսքով, ադրբեջանական կողմն իրեն մերժել է Արցախ կատարած այցի պատճառով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կանոնակարգի համաձայն՝ Եվրո-2020-ին հավատարմագրում ստանալու համար լրագրողներին անհրաժեշտ է բոլոր 11 քաղաքների հաստատումը, որտեղ տեղի են ունենալու մրցույթները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»