Ներքին 1 տարի առաջ - 22:56 27-08-2025

 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն. Միրզոյան

Ամերիկացիները չեն վերահսկելու ու կառավարելու այդ հատվածը։ Վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը Հայաստանի գործառույթներն են։

Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, այդ թվում՝ ադրբեջանական գնացքները, օրինակ, պատկանելու է ՀՀ-ին։ 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն»,- նշեց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ թուրքական կողմը շահ ունի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանները, ասում են՝ բայց տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո։ Պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան