Միտք 4 տարի առաջ - 09:27 09-03-2022

Հայաստանը այլ իրականության առջև է կանգնած, իշխանությունները մեկ այլ իրականության մեջ են

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն տեղում չեն, այլև գտնվում են տարաշխարհիկ մի վայրում, որտեղ այլ իրականություն է, այլ ժամանակ և հարևաններն են բոլորովին ուրիշ: Անտարբեր են ու անհաղորդ իրենց շուրջը պտտվող իրողությանը, որևէ կերպ չեն տիրապետում իրավիճակին, զուրկ են իրական զգացողությունից: Անկարողության, անիմացության ու անճարակության մեջ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվեն, չգիտեն՝ ինչ պետք է անեն: Անում են այն՝ ինչն իմաստ չունի, և չեն անում այն՝ ինչն անհրաժեշտ է: Ապրում են իրենց ներշնչած երազի մեջ, որը կապ չունի մեր իրականության հետ: Հայաստանը այլ իրականույան առջև է կանգնած, իշխանությունները մեկ այլ իրականության մեջ են, ավելի կոնկրետ՝ անիրականության:

Ադրբեջանի զինված ուժերի նախարարը հրահանգել է բանակը բերել առաջին աստիճանի պատրաստվածության: Այդպես են վարվում մի դեպքում միայն, երբ պատրաստվում են պատերազմի և ներխուժման, բացահայտ կերպով, ի լուր աշխարհի: Եթե նախկինում օրը մեկ անգամ էր, հիմա և՛ երեկոյան, և՛ առավոտյան է հայտարարում, թե Հայաստանից և Արցախից կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իսկ մեր պաշտպանության նախարարությունը միատոն և նույն հանգստությամբ հերքում է միայն: Բայց հերքելու կարիք չկա, քանի որ անգամ Ադրբեջանում չես գտնի մեկին, որ հավատա, թե Հայաստանը կրակում է: Քանի որ ինքն իրեն հարցնելու է՝ հույսն ինչի՞ վրա է դրել, որ կրակում է:

Արցախը մարսեց Ադրբեջանը, թե իր բռազավթված տարածքներն է ազատագրել՝ հայաթափելով հայկական բնակավայրերը, որտեղ մշտապես հայեր են բնակվել: Պատերազմից հետո իր նոր քարտեզը գծեց, որի մեջ մտնում են Հայաստանի մի շարք բնակավայրեր, մասնավորապես Սյունիքը՝ որպես «Արևմտյան Զանգեզուր», նաև հայտարարել է, որ այն ադրբեջանական պատմական հող է և այդտեղով է անցնելու «Զանգեզուրի միջանցքը»: Վստահ է, որ սա էլ կմարսի՝ հայաթափելով հայկական Սյունիքը, և աշխարհը կհամարի արդարացի պատերազմ, կամ պարզապես աչք կփակի: Իսկ մենք այսօր ենք աչք փակել այն միամտությամբ, եթե չենք տեսնում, ուրեմն չկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով