Ներքին 1 տարի առաջ - 17:49 27-08-2025

Ավտովթար՝ Աշտարակի «գայի պոստի» մոտ. 2 երեխա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Երեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «գայի պոստի» տարածքում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Renault»-ն, որի վարորդը Երևանից դեպի Աշտարակ ընթանալիս չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում