Ներքին 2 տարի առաջ - 12:31 17-09-2024

Աբովյանի նախկին «գայի պոստի» մոտ ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցավ քաշքշուկ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբվոյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը:

Օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:

Իրավիճակը բավականին լարված է, և ժամանել են մեծ թվով ոստիկանության ծառայողներ:

Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը:

Ոստիկանները ուժով բոլորին հեռացրին ճանապարհից, մի քանի հոգու էլ, ըստ հավաքված քաղաքացիները, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում