Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:12 27-08-2025

Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները շարունակելո՞ւ են պնդել, թե Սահմանադրությունը փոխելը իրենց նախաձեռնությունն է

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ակաները հիմա՞ էլ են պնդելու, թե սահմանադրությունը փոխելը Ալիևի պահանջը չէ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․

«Ֆորմալ առումով, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըԼ Հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Բայց այն փաստը, որ այս փաստաթուղթը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որն ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի»։

Ալիևի այս հայտարարությունից հետո, որի մեջ Ադրբեջանի նախագահը ՀՀ սահմանադրությունը փոխելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նախապայման է համարում (նախկինում էլ բազում անգամ նույնն է արել), Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները շարունակելո՞ւ են պնդել, թե ՀՀ սահմանադրությունը փոխելը իրենց նախաձեռնությունն է, ոչ թե՝ Ալիևի պահանջը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»