Ներքին 1 տարի առաջ - 19:25 10-11-2024

Օրհներգը փոխելը երկիրը քանդելու ծրագրի մի մասն է. Արմենուհի Կյուրեղյան

Ազգային Ժողովում օրենսդրական նախագիծ է շրջանառվում, որով առաջարկվում է փոխել ՀՀ օրհներգի տեքստը և ավարտել այն հաղթական մտքով։

Նախագծի հեղինակները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն են։ Նրանք առաջարկում են նաև որոշել, թե որ հատվածում պետք է ավարտվի հիմնը՝ միջոցառումների ժամանակ կրճատ հնչելու դեպքում։

Oragir.News-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ, ով նշեց, որ չի զարմանում․ «Հենց ամենասկզբից, հիշո՞ւմ եք, նրանք բարձրացրեցին օրենքի փոփոխության հարցը, հիմա նորից հետ են վերադարձրել այդ հարցը, որովհեև իսկզբանե պահանջ ունեն այդ օրենքի փոփոխության, ընդհանրապես, մեր բոլոր խորհրդանիշների փոփոխության։ Այն ամենն, ինչ հուշում է մեր անկախության, ազատության համար պայքարի, հայրենասիրության մասին, նրանք այդ ամենն ուզում են ջնջել։ Մասնավորապես, վերջին քառատողն են ուզում հանել, որովհետև դրա մասին է խոսվում։ Ես բոլոր հնարավոր անհեթեթությունները նրանց կողմից սպասում եմ։ Սա դավաճանություն է, սա իսկզբանե երկիրը քանդելու ծրագրի մի փոքր մասն է։ Երևի Ալեն Սիմոնյանի համար էլ այս առաջադրանքն է տրված, նա ամենասկզբում էլ է խոսել այս մասին»։

Հարցին՝ խմբակցությունում քննարկե՞լ են այս մասին, ինչպե՞ս են վերաբերվում, Կյուրեղյանն ասաց, որ առաջարկը, բնականաբար, անընդունելի է․ «Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Ես չեմ ասում օրհներգի հարցը պակաս լուրջ է, բայց առաջնահերթությունների առումով երկրի, պետության պաշտպանության խնդիրներ ունենք և սա քայլերից մեկն է, որոնցով նրանք աշխատում են իրենց պետականաքանդ ծրագրի ուղղությամբ»։

Դիտարկմանը՝ ՔՊ-ն մեծամասնություն է կազմում, ցանկության դեպքում կընդունեն այն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ «Մեր նպատակը երկիրն այս պետականաքանդ ծրագրից փրկելն է, և փրկելու առաջին խնդիրն այս իշխանությանը հեռացնելն է, որովհետև մինչև իշխանությունը չհեռանա, այս տիպի խնդիրները, ցավոք, մենք չենք կարող լուծել, քանի որ սահմանադրական մեծամասնություն են կազմում, ինչ ուզում են, անում են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում