Արտաքին 1 տարի առաջ - 14:29 23-08-2025

ԵՄ-ն 2025-ին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Եվրամիությունը (ԵՄ) 2025 թվականի առաջին 7 ամիսներին Ուկրաինային է փոխանցել 10.1 միլիարդ եվրո Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցներից ստացված եկամուտներից, հաղորդում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի տվյալներին։

Հրապարակման համաձայն, Բրյուսելն այդ միջոցներն օգտագործում է ռազմական և քաղաքացիական նախագծերը ֆինանսավորելու համար։ Մարտին, մայիսին, հունիսին և հուլիսին Ուկրաինայի կառավարությունը սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից ստացել է 1-ական միլիարդ եվրո, հունվարին՝ 3 միլիարդ եվրո, ապրիլին՝ 3.1 միլիարդ եվրո։

Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ Կիևը պետք է հասանելիություն ունենա ռուսական բոլոր միջոցներին, այլ ոչ թե միայն տոկոսներին։ Սակայն տնտեսագետները զգուշացնում են ֆինանսական համակարգի համար նման քայլի կործանարար հետևանքների մասին։

Օգոստոսի 11-ին Եվրոպական հանձնաժողովը ստացավ Ռուսաստանի արգելափակված ինքնիշխան ակտիվների վերաինվեստիցիայի արդյունքում բռնագրավված եկամտի երրորդ տրանշը՝ 1.6 միլիարդ եվրոյի չափով։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ այդ միջոցների 95%-ը կուղղվի Ուկրաինային տրամադրվող միջազգային վարկերի վճարումներին, այդ թվում՝ Եվրամիության և դրա անդամների կողմից տրամադրվածներին, իսկ մնացած 5%-ը կփոխանցվի «Ուկրաինայի անհետաձգելի ռազմական կարիքներին», այդ միջոցների համար զենքի մատակարարումները կիրականացվեն Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ