Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:55 13-05-2025

ԵՄ-ն Ուկրաինային 2 մլրդ եվրո է հատկացրել Ռուսաստանի ակտիվներից

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 2 միլիարդ եվրո պաշտպանական ոլորտի համար՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված շահույթից։ Եվրամիություն-Ուկրաինա պաշտպանական ֆորումի ժամանակ, որը կայացել է Բրյուսելում, հայտարարվել է նաև Կիևին լրացուցիչ 900 միլիոն եվրոյի տրամադրման մասին՝ զենք և ռազմամթերք գնելու նպատակով։ Նախքան այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտնել էր, որ արդեն պայմանագրեր են ստորագրվել են ուկրաինական զենք արտադրող ընկերությունների հետ՝ 1 միլիարդ եվրոյի չափով։

Այս երկու փաթեթներն էլ ֆինանսավորվում են Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվներից գոյացած տոկոսների հաշվին։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն արդեն հատկացրել է 3.3 միլիարդ եվրո Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության աջակցման համար՝ դառնալով այդ ոլորտում ամենախոշոր ոչ առևտրային օտարերկրյա ներդրողը։

Բրյուսելում անցկացված ֆորումի ընթացքում ԵՄ-ն և Ուկրաինան հայտարարել են նաև պաշտպանության ոլորտում համատեղ նպատակային խմբի ստեղծման մասին։ Խումբը զբաղվելու է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ինտեգրման հարցով ԵՄ արդյունաբերական համակարգին։ Խոսքը նաև Ուկրաինայի մասնակցության մասին է ԵՄ վերազինման «ReArm Europe» ծրագրին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան