Մամուլ 1 տարի առաջ - 08:05 23-08-2025

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ. Հրապարակ

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «զբաղվել» քաղաքական հակառակորդներով՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությամբ։


Իշխանության թիրախում այժմ հատկապես Գագիկ Ծառուկյանն է, մեզ ասացին, որ նրա դեմ տարբեր օղակներից փորձում են ցուցմունքներ կորզել, այս նպատակով էլ օրերս ձերբակալեցին նաեւ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով։

Այլ ընդդիմադիրների ուղղությամբ էլ են աշխատում, չի բացառվում, որ ԱԺ նոր նստաշրջանը սկսելուն պես դատախազը գա Իշխան Սաղաթելյանի եւ Գառնիկ Դանիելյանի հետեւից՝ շինծու ահաբեկչության գործով, որով կալանավորված են Բագրատ սրբազանն ու շատերը։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ նոր հնարավոր հետապնդումների պատճառը թերեւս առաջիկա ընտրական գործընթացներն են, արդեն հայտնի է, որ Փաշինյանը բացել է արտահերթի «պանդորայի արկղը», եթե անգամ արտահերթի էլ չգնա, մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով