Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:08 21-08-2025

Միքայել Սրբազանը դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան.Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը:

Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան:

Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով