Ներքին 1 տարի առաջ - 13:15 19-12-2024

Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ. ու ոչ միայն՝ մարդկանց. Փաշինյանը դժգոհեց

Կառավարությունը Լոռում, մասնավորապես, Ալավերդում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին պատրաստվում է փոխհատուցում տալ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ քաղաքացիները հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ քարտի համարը։ Վարչապետը ԿԲ նախագահից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ քարտի համարով նույնականացնել մարդուն։ Ի պատասխան, Մարտին Գալստյանն ասաց, թե հնարավոր է, բայց՝ պետք է մեկ քայլ ավել արվի։ Վարչապետը նշեց, որ հնարավոր է փոխանցումն անել և հաշվեհամարին, և քարտի համարին։

«Որոշումներ կայացնելիս, չեմ հասկանում, ի՞նչ է մեզ տենց առաջնորդում։ Չէ, որ չէ՝ պետք է հաշվեհամար տալ։ Հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտնես, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն։ Չեմ հասկանում՝ ինչու ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ, և, ինչպես տեսնում եք, ոչ միայն՝ մարդկանց»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան