Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 20-08-2025

Սրբազաններն անարդար ձևով են կալանավորվել․ ինչ արդար դատավարության մասին կարող ենք խոսել․ հարցում

Հայաստանում իրականացվող դատաիրավական ֆարսը շարունակվում է։ Բագրատ և Միքայել սրբազանների դեմ հարուցված քրեական գործերը՝ ծանր մեղադրանքներով՝ ահաբեկչության նախապատրաստումից մինչև իշխանության զավթման փորձ, շատերի համար ոչ թե իրավական, այլ խիստ քաղաքական բնույթի են։ Կարծիքներ կան, որ այս դատավարությունները ոչ միայն փորձություն են տվյալ անձանց, այլև փորձություն ողջ հասարակության՝ տեսնելու, թե արդյոք մեզանում դեռ գոյություն ունի՞ արդարություն, թե՞ այն ընդամենը օգտագործվում է որպես զենք՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Oragir.News –ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Միքայել և Բագրատ Սրբազանների գործերով արդար դատավարություն կիրականացվի՞»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեցին, որոշներն էլ նշեցին, որ հավատում են արդար դատական համակարգին։ «Այո, մեր դատական իշխանությունն այդքան էլ վատ վիճակում չի ներկայումս», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցանկանում է հավատալ, որ արդար դատավարություն կլինի։ «Օրենքով պիտի արդարացվեն, ուզում եմ հավատալ, որ արդար դատավարություն կիրականացվի», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`սրբազաններին կալանավորելը սխալ է։ «Ես նույնիսկ կարծում եմ, որ իրանց կալանավորելն ամենամեծ սխալն ա, եթե իրենք անարդար ձևով կալանավորվել են, ինչ արդար դատավարության մասին կարող ենք խոսել»,- ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի