Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:15 30-10-2024

Եթե ինչ-որ ձևով կարող ենք դիմել, հրաշալի կլինի․ ուսանողները՝ «Հայաքվե»-ի կրթաթոշակների մասին

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։

Կրթաթոշակի համար նախատեսված է 20 տեղ, 500.000 դրամի չափով, և կարող են դիմել բոլոր ուսանողներն, ովքեր պետք է լինեն բակալավրի ուսանողներ, պետք է ցույց տան, որ իսկապես դրա կարիքն ունեն։
Կրթաթոշակ կտրամադրվի սոցիալական որոշակի խոցելիություն ունեցող ուսանողներին, հաշմանդամության ունեցողներին, Արցախում կամ ՀՀ սահմաններին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարևոր է ուսման մեջ առաջադիմություն ունենալը և հասարակական հասուն դիրքորոշումներով աչքի ընկնելը։

Oragir.News-ը զրուցել է ուսանողների հետ, հասկանալու, թե արդյո՞ք տեղյակ են «Հայաքվե» նախաձեռնության կողմից տրամադրվող կրթաթոշակների մասին, արդյո՞ք օգտվում կամ լսել են այլ կրթաթոշակների մասին։

««Հայաքվե»-ի կրթաթոշակի մասին տեղյակ չենք, միայն 6050 դրամ կրթաթոշակի մասին գիտենք։ Եթե ինչ-որ ձևով կարող ենք դիմել հրաշալի կլինի»,- ասաց ուսանողներից մեկը։

Նշենք, որ հարցված ուսանողներից ոչ ոք նախաձեռնության մասին տեղյակ չէր, սակայն, «Հայաքվե»-ին դիմելու պատրաստակամություն հայտնեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով