Մամուլ 1 տարի առաջ - 08:04 20-08-2025

Նախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը թեպետ վերջերս հրապարակավ պնդեց, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է, որ ինքը, որպես անկախ կառույցի ղեկավար, Փաշինյանի կամքը չի կատարել, սակայն ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ են ունեցել Մեսրոպ Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, եւ որ Մեսրոպյանի հայտարարությունը Գյուլնազ տատի հեքիաթի ժանրում է տեղավորվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Մենք այդ ընթացքում քանիցս գրել ենք, որ Մեսրոպյանն իր հերթին էր նախորդի արած-չարածները ջրի երես հանել, Ռոմանոս Պետրոսյանն էլ ամեն ինչ անում էր, որ պահեր մարզում իր ազդեցությունը, եւ Մեսրոպյանը դառնար իր մոտ մարզպետ աշխատող։ Օրինակ՝ մարզի դպրոցների խորհուրդների կազմում անգամ Մեսրոպյանը չէր կարողանում փոփոխություններ իրականացնել, քանի որ մեծամասնությունը Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ էին։ Թերեւս այս պատճառով մի քանի ամիս ղեկավարեց մարզը եւ մայիսին հրաժեշտ տվեց պաշտոնին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում